Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակի տվյալները հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Կենտրոնում՝ հոկտեմբերի 29-ին, 30-ին և նոյեմբերի 1–3-ին; Արաբկիրում՝ հոկտեմբերի 29-ին և 31-ին; Նոր Նորքում՝ հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 3-ին; Շենգավիթում՝ հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 1-ին և 3-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանված նորմերը. Կենտրոնում՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը; Արաբկիրում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ հոկտեմբերի 29-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը մնացել է նորմայի մեջ։